Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը հենց Երեւանի աղճատված տեսքը վերականգնելն է եւ գեղագիտական տեսքի բերելը. «Հրապարակ»

Ապրիլ 05,2019 13:20

Երեւանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց է սկսել։ Ինչպես քաղաքապետն էր նշել, իրենք նախատեսում են ոչ թե քանդել մանսարդները, այլ հակառակը՝ կառուցել նոր մանսարդներ, որը պետք է լինի, այսպես կոչված, քաղաքի հինգերորդ ճակատը։ «Դրանով գեղեցկանում են քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում։ Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,- պարզաբանել էր Մարությանն ու հավելել, որ դրանք կկառուցվեն միայն շենքի բնակիչների ցանկության պարագայում։

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ նշել էր, որ մանսարդները պետք է կառուցվեն միասնական նախագծով եւ մեկ շինարարի կողմից։ Նաեւ մինչեւ մանսարդների թույլտվությունը պետք է անել սեյսմիկ ուսումնասիրություն, ուսումնասիրել կառույցի վիճակը։ Փարիզ EST համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ մանսարդների կառուցումը միանձնյա որոշումների շարքից է, միանձնյա՝ այն առումով, որ քաղաքապետարանը չի խորհրդակցում ճարտարապետների հետ, թեպետ հույս էլ չունի, որ նրանք դեմ կկանգնեն քաղաքապետարանի որոշմանը, որովհետեւ մանսարդների կառուցումը ճարտարապետների համար նախեւառաջ պատվերների ու եկամտի աղբյուր է. «Իրանք կուզեն, որ այդ նախագիծը լինի, անգամ եթե դա աղճատի Երեւանի տեսքը»։

Բայց նպատակը հենց Երեւանի աղճատված տեսքը վերականգնելն է եւ գեղագիտական տեսքի բերել։ «Երեւանի շենքերը կառուցվել են իտալական կլասիցիզմի սկզբունքով, որտեղ ջլատումները ոչ միայն հորիզոնական են, այլ նաեւ՝ ուղղահայաց, որը վերջանում է հաստատուն կառնիզով։ Ի դեպ, մեր շենքներն էլ ավարտվում են հաստատուն կառնիզով, դրանից ավել այլեւս չի նախատեսվում, որ պետք է լինի մանսարդ, որովհետեւ ճարտարապետական առումով չես կարող ամեն տեղ ինչ-որ բաներ անել, այդպես կառաջանա ճարտարապետական բազար, հստակ կանոններ կան։ Ֆրանսիական կլասիցիզմը նախատեսում էր մանսարդ, որովհետեւ 11- 13-րդ դարերում Ֆրանսիայում ընդունված էր մանսարդներ ունենալ։ Այսինքն՝ կարողացան մանսարդը մտցնել որպես ճարտարապետական բաղադրիչ՝ պահպանելով նաեւ պատմական նշանակությունը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930