Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. «Քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն ունի ոչ թե վարչապետը, այլ դատախազը

Ապրիլ 05,2019 13:05

«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ այն մասին, թե ով ինչ ցուցում կարող է տալ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը՝ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «վարչապետն ունի՞ լիազորություն ցուցում տալու, որ որեւէ անձի դեմ քրեական հետապնդում սկսվի»: Արման Թաթոյանը պատասխանեց, որ մանրամասն ծանոթ չէ գրառմանը, իսկ լրագրողի կողմից դրա ընթերցումը լսելուց հետո նշեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին, եւ ոչ վարչապետին»:

Արման Թաթոյանի խոսքով՝ գուցե վարչապետն այլ իմաստով է ձեւակերպել իր նախադասությունը, բայց ինքը չի կարող Փաշինյանի փոխարեն ստուգաբանել վերջինիս գրառումը:

https://www.facebook.com/aravot.am/videos/412160179354665/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930