Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նաիրի Հունանյանի հետ ի՞նչ հարցեր էր քննարկում. այդ հարցի պատասխանը պիտի տար, ոչ թե խորհուրդ տար Քոչարյանին հրաժարական չտալ»

Ապրիլ 05,2019 14:30

Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է Վազգեն Մանուկյանին, ու զարմանում, որ Քոչարյանին ուղղված նամակի մասին խոսում է Գառնիկ Իսագուլյանը, մարդիկ, որոնք նախկինում սկաուտ են եղել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը 1992-93-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանի տեղակալն էր, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո օրեր անց «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով հոկտեմբերի 28-ին ՊՆ-ում հավաքին՝ ասել էր. «Ինձ համար շատ տարօրինակ էր, որ եկան անգամ փոքր կուսակցությունների ղեկավարները եւ չեկավ, ասենք, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը»:

Օրերս Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով այդ դրվագին, այսպես էր պատճառաբանել իր դիրքորոշումը. «Այս վիճակում ՊՆ-ում հավաքվելը դավադրություն էր իշխանություն վերցնելու համար»: Ու նշեց, թե չի մասնակցել, թե քանի որ դա համարում էր «գզվռտոց ճգնաժամի ժամանակ»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այսինքն, 27-ին ի՞նչ էր եղել, որ հետո դավադրություն պիտի լիներ, մի հատ 27-ի գնահատականը պիտի տար, չէ՞ր հասկանում Մանուկյանը, վերջին հաշվով վարչապետն էր եղել մեր առաջին պաշտպանության նախարարը, վերջին հաշվով արտառոց բան էր եղել մեր երկրում՝ գնդակահարվել էին իշխանության երկու թեւերը: Այսինքն, արտառոցը արդեն այդտեղ էր, ոչ թե պաշտպանության նախարարության հավաքը: ՊՆ-ի հավաքը միտված է եղել նրան, թե այդ արտառոց իրավիճակում ինչ քայլեր գտնվեն, նաեւ՝ քաղաքական: Իհարկե, պետք է պաշտպանության նախարարությունում չլիներ, այդ դեպքում որտե՞ղ էր այն ժամանակվա նախագահը, Նաիրի Հունանյանի հետ ի՞նչ հարցեր էր քննարկում: Այդ հարցի պատասխանը պիտի տար, ոչ թե խորհուրդ տար, որ հրաժարական չտար: Իհարկե, հրաժարական թող չտար, բայց այդ դեպքում խորհուրդ թող տար, Նաիրի Հունանյանի հետ չգնար առանձին հանդիպման»:

Անդրանիկ Քոչարյանը հրաժարական չտալու այս խորհրդի մասին խոսելիս նկատի ուներ Վազգեն Մանուկյանի խոսքերը: Նա ասել էր, որ Հոկտեմբերի 27-ի կրակոցների մասին լուրը ստանալով՝ գնացել է ԱԺ. «Մտա Ռոբերտ Քոչարյանի մոտ, նրան ասացի՝ գիտես իմ վերաբերմունքը քո նկատմամբ (ես շատ խիստ քննադատում էի Քոչարյանին), բայց 3 պահանջ ունեմ քեզ: Առաջինը՝ գրոհ չձեռնարկել, քանի որ դրա ժամանակ կզոհվեն նրանք, ովքեր իրականացրել են այդ ահաբեկչական գործողությունը եւ անորոշությունը կմնա մեր ողջ պատմության մեջ, թե ով էր կազմակերպել եւ այլն: Երկրորդը՝ ասացի, որ մենակ չգնա հետները բանակցությունների՝ վկա լինի: Եվ երրորդը՝ ոչ մի դեպքում հրաժարական չտաս… Ինքը խոսում էր հրաժարականի մասին: Ես ասացի՝ ոչ մի դեպքում, քանի որ պետությունը կմնա անգլուխ»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Վազգեն Մանուկյանին չի բավարարել այն մտահոգությունները, որ ես միշտ հնչեցրել եմ: Վերջին հաշվով հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում, երբ որ Շիրխանյանը հարցաշար է տվել, բացի Ռոբերտ Քոչարյանից, բոլորը խոսում են դրա մասին, երբ որ այդ բաց նամակն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի մասին խոսում են չգիտես ովքեր, որոնք, չգիտես ինչի վախենում են Հոկտեմբերի 27-ի բացահայտումից: Շատ հետաքրքիր իրավիճակ է, Գառնիկ Իսագուլյանն է խոսում, տո չգիտեմ էն մարդիկ, որոնք սկաուտներ են եղել նախկինում, լրագրողական ինչ-որ մի հատ խումբ է, էս ի՞նչ է կատարվում: Ճիշտ հասկացեք, 27-ի բացահայտումը մեր երկրին է պետք: Այդ նամակի ամբողջ իմաստը, որ Շիրխանյանը տվել է, նա պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի գրքում հնչեցրած ախմախություններին: Բայց այդտեղ լիքը հարցեր կար, որ պետք է հետաքրքրի չէ՞ մեր երկրին: Ասում է՝ Մեղրիի մասին թեմա է եղել: Այդ մասին հայտարարում է Վաղարշակ Հարությունյանը, հայտարարում է նախկին վարչապետը, բայց դա դրել են մի կողմ, մեկ էլ ասում են՝ «իսկ ո՞նց պիտի տար Մեղրին»: Նախ, սկզբից խոսելու իրավունք չունեն Հայաստանի տարածքների փոխանակման մասին: Հիմա մենք քննարկում ենք ա՞յդ համատեքստում, թե՞ այն, որ նամակ է գրել Շիրխանյանը, բայց Շիրխանյանը վատ մարդ է, ասենք թե: Բայց խնդիր կա, չէ՞ այդտեղ: Այդ դեպքում չեմ հասկանում 27-ի նկատմամբ սարսափը որտե՞ղ է: Այ այստեղ լյուստրացիայի խնդիր է առաջանում, պետք է մտածեր մեր երկիրը, որ լյուստրացիայով պետք է հասկանալ ընդհանրապես, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Հիմա դու ես իշխանություն բացահայտի հոկտեմբերի 27 ը, եթե գտնում ես բացահայտված չի։
    Քոչարյանը, Մանուկյանը գտնում են որ բացահայտվածա։ Ոնց որ Անդրանիկը հլը չի զգում, որ հիմա ինքը իշխանությունա իրանից պիտի պահանջենք աշխատել։ Ոչ թե ինքը պիտի օրը 5 հատ հարցազրույց գա մուննաթ գա ու ինչ որ բան պահանջի։

    • Delea says:

      Արա ջան բա ինչ էիր ուզում,մունաթ չգա:Ում մատը խառն էս գործից միշտ էլ վախից գոռում են ու վախենում են Հոկտեմբերի 27-ի բացահայտումից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930