Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Գյումրի: Մեծ թվով գյումրեցիներ նամակները ձեռքերին այս պահին վարչապետին սպասում են Գյումրու կայարանում. նա գալու էր արագաշարժ գնացքով: Գնացքը ժամանեց, մարդիկ իրար խառնվելով գնացին ընդառաջ, սակայն նրանց տեղեկացրին, որ վարչապետը կգա կես ժամից, քանի որ նա իջել է լոկոմոտիվային դեպոյում: Վարչապետին սպասողներից մեկը ի սրտե նեղվեց, ասելով՝ «Չհասկըցանք, յեքա պոյեզը էկավ, վարչապետը չկա՞»:
Մարդկանց հոսքը գնալով ավելանում է, անվտանգության աշխատակիցներն են երբեմն վերցնում նամակները, սակայն շատերը գերադասում են իրենց նամակներն անձամբ ներկայացնել վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը ծանոթանալու է Տիգրան Մեծ փողոցի շինարարական աշխատանքներին, լինելու է Ձկի ձորում՝ ծանոթանալու ձկան եւ խավիարի արտադրությանը, գնալու է նաեւ Գյումրու ավտոկայան, լինելու է հարակից տնակային թաղամասում, այցելելու է նաեւ «Շիրակ» օդանավակայան:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ