Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն. ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ կազմերի ձևավորման վերաբերյալ

Ապրիլ 05,2019 11:07

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը:

Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային իրավաբանության համադրված վերլուծությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նշված հանձնաժողովների վերաբերյալ օրենքներում այդ հանձնաժողովների անդամների կազմերի ձևավորման հետ կապված, Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն:

Կառավարության նիստում քննարկված օրենսդրական նախագիծը՝ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների նշանակման հետ, Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է՝ որպես խնդրի լուծմանն ուղղված քայլ: Պետք է ապահովել նշված մարմինների գործունեության շարունակականությունը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930