Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցային առեւտուրը «վերականգնվում է»

Ապրիլ 05,2019 09:00

Փողոցային առեւտուրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով «վերականգնվում է»:

Արդեն քանի օր է օրինակ՝ Տիգրան Մեծ եւ Մաշտոցի փողոցների վրա, քաղաքացիները վերսկսել են առեւտուրը: Ոմանք կանաչեղեն, ոմանք՝ թարմ եւ ապխտած ձուկ եւ ձեռքի աշխատանքներ էին վաճառում: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ բացօթյա առեւտուրն արգելող օրենքը գործի դնելուց կարճ ժամանակ անց, մարդիկ նորից «փողոց դուրս եկան»:

Մայրաքաղաքի բանուկ փողոցներում առեւտուրն այն ծավալների էր հասել, որ անգամ քաղաքացիներն էին դժգոհում: Քաղաքապետարանի արգելքը 1-2 ամիս աշխատեց: Թեեւ, մեր նշած փողոցներում  4-5 հատվածներում էին փողոցային առեւտուր ծավալողները, բայց ենթադրվում է, որ այն վարակիչ կդառնա:

Մի կողմից՝ մարդիկ ընդամենը օրվա հացի փող են աշխատում՝ դատելով առեւտրի տեսակից ու ծավալից, մյուս կողմից էլ՝ օրենքը բոլորի համար է:

Լուսանկարները՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ» օրաթերթ

05.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930