Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատորներ ներկայացրեցին F-35 ինքնաթիռների Թուրքիային փոխանցումը արգելող օրինագիծը

Ապրիլ 04,2019 15:40

Մարտի 28-ին, սենատորներ Ջեյմս Լանկֆորդը (Հանրապետական, Օկլահոմա), Ջին Շահինը (Դեմոկրատ, Նոր Համպշիր), Թոմ Թիլիսը (Հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) ներկայացրեցին S.922, երկկուսակցական օրինագիծը հայտնի նաև, որպես «Պաշտպանել ՆԱՏՕ-ի 2019թ.-ի երկնային ակտը», որը արգելում է F-35 Համատեղ հարվածային կործանիչ ինքնաթիռի փոխանցումը Թուրքիային մինչև Միացյալ Նահանգները կհաստատի, որ Թուրքիան չի ընդունի Ռուսաստանի S-400 օդային պաշտպանության համակարգը. հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)

«Մտահոգող է, որ Թուրքիան կջանա գտնել սերտ պաշտպանական համագործակցություն Ռուսաստանի հետ, որի ավտորիտարական ղեկավարը նպատակ ունի ամեն քայլին նսեմացնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը: Այդ է պատճառը, որ ես ուրախ եմ համագործակցել սենատորներ Շահինի, Վան Հոլենի և Թիլիսի հետ ներկայացնել այս երկկուսակցական օրինագիծը, որը ուղարկում է շատ հստակ ուղերձ Թուրքիայի Կառավարությանը, որ այն չի կարող ունենալ գաղտնի գերզարգացած Ամերիկյան ռազմական տեխնոլոգիա և Ռուսական ռազմական տեխնոլոգիա». – ասաց Սենատոր Լանկֆորդը:

«Հանկարծ չսխալվեք, Կրեմլը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների հակառակորդ է: Հավանականությունը, որ Ռուսաստանի համար հասանելի կլինեն ԱՄՆ ինքնաթիռները և տեխնոլոգիաները ՆԱՏՕ երկրում՝ Թուրքիայում, լուրջ ազգային և գլոբալ անվտանգության ռիսկ է». – սենատոր Շահինը ասաց: «Այս երկուսակցական օրինագիծը կօգնի ապահովել անվտանգություն և ապահովություն Միացյալ Նահանգների և մեր տրանսատլանտյան համայնքի համար»:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան չպետք է նսեմացնի Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների անվտանգությունը: Գործածվելով Ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ մեկտեղ F-35 ինքնաթիռը կանի հենց դա և մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Այս երկկուսակցական օրենսդրությունը կգծի հոծ գիծ և կպաշտպանի ամենաէական ազգային անվտանգության շահերը և Սենատը պետք է դիտարկի դա, առանց հապաղելու».- սենատոր Վան Հոլենը ասաց:

Անցած տարի, սենատորներ Շահինը, Լանկֆորդը և Տիլիսը ներկայացրեցին S.2781-ը, համանման օրինագիծ, որը կսահմանափակեր Թուրքիային մարտական ինքնաթիռների փոխանցումը: Օրինագծի մի տարբերակ ներառվեց որպես 2019թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության Հաստատման ակտի փոփոխություն, ուղղորդելով Պաշտպանության քարտուղարությանը Կոնգրեսին ներկայացնել պլան, որով Թուրքիան կհանվի F-35-ի մասնակցությունից: Առաջնորդվելով սենատոր Վան Հոլենի և աջակցելով Պետական և օտարերկրյա գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեհեմի (Հանրապետական, Հարավային Կարոլինա) կողմից, հանձնաժողովը ընդունեց այս փոփոխությունը, որը բացահայտորեն կարգելեր 2019թ.-ի ֆինանսական տարվա, ինչպես նաև նախորդող ֆինանսական տարիների, ֆինանսական միջոցների ծախսումը F-35 Համատեղ հարվածային կործանիչների փոխանցման կամ փոխանցման հեշտացման համար մինչև Պետքարտուղարը կհաստատի, որ Թուրքիան չի գնում և չի ընդունի Ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի առաքումը:

«Հայկական համագումարը ողջունում է այս վերջին նախաձեռնությունը: Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ իր գործողությունները և քաղաքականությունը հնարավոր չեն, որ գտնվեն ավելի հեռու ԱՄՆ-ի շահերից քան որևէ ենթադրյալ դաշնակցից: Թուքիայի թաքուն փորձերը ներազդել Ամերիկյան քաղաքականության վրա ավելի ու ավելի են բացահայտվել անցած տարում, և այս օրինագիծը ազդեցիկ ուղերձ է, որ Թուրքիայի գործողությունները [միանշանակ] ունեն հետևանքներ».- հայտարարեց Համագումարի Համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը:

Գեյթստոուն ինստիտուտի կողմից հրապարակված մի հոդվածում դոկտոր Լորանս Ա. Ֆրանկլինը, ով ծառայել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռամսֆելդի ենթակայության տակ, գրել է. «Այն բազմաթիվ օրինակները, երբ Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը այսօր բախվում են և այս անհամաձայնությունները, որոնք ստեղծում են կուտակված չարակամություն, ենթադրում են, որ Թուրքիան այլևս վստահելի դաշնակից չէ Միացյալ Նահանգների համար»:

«Հենց անցած շաբաթ, Թուրքիայում հիմնված ստվերային ընկերությունները բացահայտվեցին ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների կառավարման գրասենյակի (OFAC), կողմից՝ որպես Իրանի և Միացյալ Արաբական Էմիրության հետ ցանցի մաս, ավելի քան միլիարդ դոլար և եվրո Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսին (IRGC) և Իրանի Պաշտպանության նախարարությանը և Զինված ուժերի  լոգիստիկային (MODAFL) փոխանցումը, ի հավելումն, ձեռք բերված միլիոնավոր դոլարների արժողությամբ փոխադրամիջոցներ MODAFL-ի համար».- Բարսամյանը և Կրիկորյանը ավելացրին:

Ամերիկայի հայկական համագումարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930