Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկ է արել

Ապրիլ 04,2019 09:00

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեղեկացմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկ է եղել:

Նա այս առիթով մանրամասնեց. «Պարոն Փաշինյանի հետ մեր խմբակցությունը նախաձեռնել է հանդիպում փակ ձևաչափով՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելու՝ ինչ է քննարկվել Վիեննայում, քանի որ ԱԺ-ն, լինելով խորհրդարանական դիվանագիտության կրողն ու իրականացնողը, պետք է ամենայն մանրամասնությամբ իմանա, նույնիսկ այն, ինչ հրապարակման ենթակա չէ: Դեռ համաձայնություն չի ձեռք բերվել, բայց կրկնում եմ, որևէ ֆորմատով ԱԺ-ն պետք է  իմանա այդ ամենը»:

Գևորգ Գորգիսյանը նշեց՝ միգուցե դա կարող է լինել ԱԺ փակ նիստի ձևաչափով, բայց որևէ կերպ դա պետք է քննարկվի:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930