ՀՀ նախագահի նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով սկիզբ դրվեց «Նախագահական համերգաշարին»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը նախաձեռնել էին մենահամերգը, որին հաջորդեց ընդունելություն:
Սվետլանա Նավասարդյանը կատարեց Հայդնի, Բրամսի, Շոպեենի, Պրոկոֆեւի, Խաչատրյանի ու Կոմիտասի ստեղծագործություններից: Երեկոն չէր կարող սահմանափակվել առանց «բիս»-երի: Մեծանուն դանակահարուհին կատարեց ունկնդրի խնդրանքը եւ եւս մեկ կատարում պարգեւեց լսարանին: Երաժշտական աշխարհում անուրանալի անհատականություն որակված դաշնակահարուհին ուղղակի ապշեցրեց իր կատարողական վարպետությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծեց Սվետլանա Նավասարդյանի նվիրումը, անցած ճանապարհը եւ հզոր դերակատարությունը հայկական մշակույթում:
Ուրախալի է, որ նախագահական նստավայրի կամարների ներքո արդեն թեւածելու է դասական երաժշտությունը, այս շենքում կայանալու են այլ մշակութային միջոցառումներ եւս:
Հավելենք, որ համերգին, բացի մշակութային, հասարակական ու այլ քաղաքական գործիչներից՝ ներկա էին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձինք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ