Ֆրանցիսկ Հռոմի Պապը խոսել է, թե ինչպես է վերաբերվում Լիոնել Մեսսիին աստվածացնելուն: «Մեսսիին աստված անվանելը մեղք է: Նման բան ասել կամ դրան հավատալ չի կարելի: Ես անձամբ, հաստատ, չեմ հավատում, բայց մարդիկ Մեսսիին կարող են համեմատել աստծո հետ՝ իրենց հիացմունքն արտահայտելով: Նրա առջեւ խոնարհվել պետք չէ, դա միայն բառախաղ է, երբ ասում են «ֆուտբոլի աստված», դա ինքնաարտահայտման միջոց է: Մեսսին շատ լավն է, բայց նա աստված չէ»,-կաթոլիկ եկեղեցու առաջնորդին մեջբերում է Sexta-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ