Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաքով նախապատրաստվում է Բաթումում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը Aravot.am-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու է չորս մարզուհի՝ 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 81 կգ՝ Լիաննա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան, +87 կգ՝ Արփինե Դալալյան:
Մարզիչը այս առաջնությունում ավելի մեծ ակնկալիքներ ունի Իզաբելլա Յայլյանից եւ Տաթեւ Հակոբյանից, սակայն նրա խոսքով Լիանա Գյուրջյանն էլ արդեն մեծահասակներին բնորոշ բավականին լուրջ կիլոգրամներ է բարձրացնում: Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, նա ավելի վստահ է զգում հրում վարժությունում եւ պոկումում արդյունքները մի փոքր էլ բարելավելու կարիք ունի, ինչը ժամանակ եւ տքնաջան մարզումներ է պահանջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ