ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։
Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերաբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»։
Կարդացեք նաև