Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան խստացրել է ֆուտբոլիստների նատուրալացման կանոնները: Այժմ բոլոր այն խաղացողները, որոնք կցանկանան Չինաստանի քաղաքացիություն ստանալ, պարտավոր են լինելու ուսումնասիրել Չինաստանի կոմկուսի պատմությունը եւ տեղեկացված լինել երկրի ընթացիկ իրավիճակի մասին: Կրթության այդ գործընթացի պատասխանատվությունը դրված է ակումբների վրա: Բացի դա, ֆուտբոլիստները պետք է ուսումնասիրեն Չինաստանի մշակույթը, դրոշի եւ զինանշանի պատմությունը, ինչպես նաեւ սերտեն օրհներգի բառերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ