Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ տնտեսությունում ազատ մրցակցություն է, մենաշնորհներ չկան: Aravot.am-ն այսօր ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ նոր իշխանության օրոք շաքարավազի եւ բանանի շուկայում քանի՞ նոր խաղացողներ են հայտնվել, այս շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողները շուկայի քանի՞ տոկոսն են զիջել այլ տնտեսվարողներին:
Այս առնչությամբ Դավիթ Անանյանը պատասխանեց.«Նույնիսկ եթե փայլուն իմանայի՝ չէի ասի, որովհետեւ մեկ շատ կարեւոր բան կա, որ պետք է այստեղ հաշվի առնենք՝ նախ, այն գործառույթը, որ մենք իրականացնում ենք բանանի եւ շաքարավազի շուկայի մենաշնորհների վերաբերյալ՝ տեղեկատվության հավաքագրումն ու հանրությանը մատուցումը չի: Ես գիտեմ, թե բանանի շուկայում քանի տնտեսվարող կա ու ովքեր են նրանք, ինչ ներմուծումներ են անում եւ այլն: Բայց դրանց մի մասը հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն է: Հետեւաբար, ես տոկոսներ ձեզ նույնիսկ չեմ էլ ասի, որովհետեւ չեմ էլ պատրաստվել դրան, ու եթե դուք ակնկալում էիք, որ ես դրանք անգիր իմանայի…»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ