Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների հիվանդանոցում թափուր հաստիքներ կան. Բժիշկների, բուժաշխատողների համար այս հիմնարկը հրապուրիչ չէ

Ապրիլ 03,2019 20:00

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որի արդյունքում այս ծառայությունը դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայության տակից. «Չի լինելու ուղղահայաց վերահսկողություն: Նաեւ մենք ունենք ծրագրեր, որոնք կհանգեցնեն աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ավելացման, ինչը կնպաստի այս ոլորտի նկատմամբ մասնագետների հետաքրքրվածության բարձրացման»:

Նախարարն ասաց, որ այս ոլորտում ներկայումս  27 տոկոս թափուր հաստիքներ կան, որովհետեւ «բոլորովին հրապուրիչ չէ, այս համակարգում որպես բժիշկ կամ բուժաշխատող ծառայել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930