Այսօր լրագրողները արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ անցումային արդարադատությունից եւ խնդրեցին մեկնաբանել կառավարության այն նախաձեռնությունը՝ գույքը վերադարձնեն, բայց դատական վճիռներ չլինեն:
Հարցրին՝ որքանով է դա համապատասխանում մարդու իրավունքների կոնցեպցիային:
Նախարարը հստակեցրեց՝ խոսքը վերաբերում է առանձ դատավճռի բռնագանձմանը. «Վերնագիրը կարող է շփոթություն առաջացնել եւ առաջին հայացքից կոնֆլիկտ առաջացնի անմեղության կանխավարկածի հետ, սակայն ավելի բովանդակային առումով, սա վերաբերում է, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գույքին: Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերի, որոնցով ստանձնել է պարտավորություն իր օրենսդրության մեջ մտցնելով սրանք: Սա Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շարքում է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե Եվրամիության պաշտոնյաները պատրաստակամություն էին հայտնել աջակցելու մեր երկրից ապօրինի դուրս եկած գումարները վերադարձնելու հարցում, ի՞նչ փուլում է այդ գործընթացը, պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Մենք բաց ենք համագործակցության եւ աջակցության համար: Եթե աշխատանքները պաշտոնապես մեկնարկեն կարծում եմ նաեւ կներգրավվեն միջազգային փորձագետներ»:
Արդարադատության նախարարը պատասխանեց նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին հարցին, ըստ որի խախտվել է Քոչարյանի խափանման միջոցի բողոքը վերանայելու անհապաղության սկզբունքը եւ Վճռաբեկ դատարանը ոչ միայն չի քննել բողոքը, այլ նաեւ չի որոշել այն վարույթ ընդունի թե՝ ոչ:
Ըստ Արտակ Զեյնալյանի, այդպիսի վճիռներն իրենց քանակով երկրորդ տեղում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ