Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Գազի չափի միավորը փոխելով պետք է, որ գնաճ տեղի չունենար»

Ապրիլ 03,2019 18:55

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գազալցակայաններում բնական գազի թանկացմանը: Նշենք, որ ապրիլի 1-ից  գազալցակայաններում գազի ծավալային հաշվարկը փոխարինվել է կիլոգրամովին, ինչից հետո գնաճ է տեղի ունեցել:

Անանյանն ասաց, որ ՊԵԿ դիտարկումները ցույց էին տալիս, որ չափի միավորը փոխելու արդյունքում, պետք է որ գների աճ տեղի չունենար: Բայց եթե եղել է, ապա, ինչպես ՊԵԿ նախագահն ասաց՝ կամ ՊԵԿ-ի ենթադրությունները սխալ էին, կամ համապատասխան պետական մարմինն այդտեղ անելիք ունի, որպեսզի պարզի՝  գնագոյացումը բարեխի՞ղճ է, թե՞ ոչ»:

Ապա` անդրադառնալով այն հայտարարություններին, որ 8 գազալցակայաններում ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել,  Անանյանը վստահեցրեց՝ 8 գազալցակայանները դարձել են 35, իսկ այդ ստուգումների արդյունքում 22 միլիարդ դրամի հարկային պարտավորություն է առաջադրվել: Այս գործընթացը բողոքարկվել է, Անանյանն ասաց, որ հիմա դատական գործընթաց է գնում:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930