Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար, անկուսակցական Հայկ Այվազյանը կյանքում առաջին անգամ է գործազուրկի կարգավիճակում:
Հայկ Այվազյանը մինչ պետական համակարգում աշխատելը գործունեություն ծավալել է բիզնես ոլորտում:
Ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով էր աշխատանքից ազատվել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը:
« Ազատման հետ կապված ես կարող եմ շատ կարծիքներ ունենալ, բայց ես կարծում եմ, որ հենց ազատողն էլ պիտի դրա մասին հայտնի: Ինձ գոնե հայտնի չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկ Այվազյանը:
Կարդացեք նաև
Նա չի հերքում, որ իր ազատման պատճառը կարող ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունները եղած լինեն:
«Մեր գործն այնքան էլ բոլորի քիմքին հաճո չի եղել, ուստի կոնֆլիկտներ շատ են եղել, նկատի ունեմ՝ վիճաբանություններ, տարակարծություններ ինչ-որ հարցի շուրջ եւ այլն: Ես երբեւիցե չեմ խորշել՝ ասել եմ՝ ինչ որ մտածում եմ, եւ եթե ինչ որ մեկը դա ծանր է տարել, ես մեղավոր չեմ»,-մանրամասնեց Այվազյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում
Մանրամասները՝ տեսանյութում