Հանրային ռադիոյի նոր տնօրենի ընտրության առթիվ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի անդամների քվեարկությամբ այսօր Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել լրագրող, Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը:
Ժամանակավոր հանձնաժողովի անդամ Լեւոն Գալստյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հինգ հոգուց բաղկացած մրցույթային հանձնաժողովի անդամներից երկուսը ձայնը տվել են նրա թեկնածությանը, իսկ մյուս թեկնածուներից Գրիգոր Նազարյանը, Հռիփսիմե Առաքելյանը եւ Տիգրան Հարությունյանը ստացել են մեկական ձայներ:
Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ մրցույթում հաղթած թեկնածուի անունը շուտով կներկայացնեն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ հաստատման համար:
Անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե հանձնաժողովականների համար Գարեգին Խումարյանն արտոնյալի կարգավիճակում է եղել, քանի որ օրերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է, Լեւոն Գալստյանը վստահեցրեց, որ նման բան չկա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն ամիսներ առաջ հրաժարական էր տվել: Նոր մրցույթում տնօրենի թեկնածուներ էին հետեւյալ անձինք.
1. Ստեփան Զաքարյան
2. Արթուր Իսպիրյան
3. Լավրենտի Միրզոյան
4. Ալեքսանդր Սայադյան
5. Գարեգին Խումարյան
6. Հայկ Հովհաննիսյան
7. Դիանա Հարությունյան
8. Դավիթ Սարգսյան
9. Մարինա Թագակչյան
10. Հռիփսիմե Հովհաննիսյան
11. Գրիգոր Նազարյան
12. Իրինա Բարսեղյան
13. Լուսինե Քոչարյան
14. Վահե Հայրապետյան
15. Տիգրան Հարությունյան
16. Վարդգես Ավետիսյան
17. Մհեր Մարգարյան
18. Հովհաննես Թովմասյան
19. Լիլիթ Մելքոնյան
20. Արման Գալոյան
21. Վրույր Թադևոսյան
22. Մամիկոն Չատինյան
23. Ռուբեն Շահինյան
24. Զարուհի Հովհաննիսյան
25. Դավիթ Մաթոսյան
26. Տիգրան Ռշտունի
27. Անուշ Դաշտենց
28. Հռիփսիմե Առաքելյան
29. Ռուբիկ Հակոբյան
30. Մանվել Մկրտչյան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Գարեգին Խումարյանն ի սկզբանե եղել է հավանական թեկնածուների ցանկում, ընդհանրապես 5 հոգի, թե 7 հոգի կհայտնվի հավակնորդների ցանկում՝ հանձնաժողովի ցանկությամբ է որոշվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին դիմած Հռիփսիմե Առաքելյանի գրառմանը:
«Ես որևէ կապ չունեմ դրա հետ, հանձնաժողովի անդամ չեմ, ոչ էլ մասնակցել եմ քվեարկությանը, իրենք են կայացրել այդ որոշումը»,-ասաց Արա Շիրինյանը:
Լուսանկարը՝ Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան էջից