Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաև ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրություն:
ՏՄՊՊՀ վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ: Այնուամենայնիվ, կարևորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն:
Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաև փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին:
ՀՀ ՏՄՊՊՀ