Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյանը` գրքի համահեղինակ

Ապրիլ 03,2019 15:12

Աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի և աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանի համահեղինակությամբ լույս է տեսել «ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» գիրքը: Գրքում ուսումնասիրված և վերլուծված է ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների, օդային զանգվածների բոլոր տիպերի ազդեցությունը Հայաստանի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա:

Գագիկ Սուրենյանն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքում եւ գրքի լույսընծայման օրն անվանել իր մասնագիտական գործունեության ամենաերջանիկ օրերից մեկը:

«ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» նրա առաջին մենագրությունն է:

Նշենք, որ Սուրենյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետն է, դասախոսել է Երեւանի պետական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններում, շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930