Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ է. «Աշխատավարձ չի կարողանում ստանալ»

Ապրիլ 03,2019 14:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Ռուբեն Պապոյանի նախագահությամբ քննեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը, որով նրանք պահանջում են վերացնել քննիչի՝ Գեւորգյանի գույքի հանդեպ կալանք դնելու որոշումը եւ ճանաչել Արմեն Գեւորգյանի սեփականության իրավունքի եւ ազատությունների խախտման փաստը: Խնդիրն այն է, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա նախաքննական մարմինն արգելանք է դրել, պաշտպանն էլ այդ որոշումը բողոքարկում է դատարանում: Պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ նշյալ կալանքի պատճառով Արմեն Գեւորգյանը դեկտեմբերից մինչ օրս աշխատավարձ չի ստանում, ինչը խոչընդոտում է ընտանիքի կարիքները հոգալուն:

Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը (լուսանկարում) հայտարարեց, որ քննիչի՝ Գեւորգյանի սեփականություն հանդիսացող գույքի, բանկային հաշիվների վրա կալանք դնելու որոշումն օրինական չէ, քանի որ քննիչը չի մատնանշել գույքի վրա կալանք դնելու հիմքերը. ընդ որում, ըստ պաշտպանի, կալանք է դրվել այն գույքի վրա, որն Արմեն Գեւորգյանը ձեռք չի բերել կամ չի ստացել հանցավոր ճանապարհով: Սա, ըստ Էրիկ Ալեքսանյանի, օրենքի խախտում է:

«Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատական ծախսերի հիմքով դրված կալանքի դեպքում գույքի չափը պետք է պարզվի, ինչը քննիչը չի արել՝ կալանք դնելով Գեւորգյանի գույքի վրա ամբողջությամբ»,-նկատեց Էրիկ Ալեքսանյանը: Մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանն Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքի դեմ առարկեց՝ այն համարելով չհիմնավորված եւ պնդեց, որ նախաքննական մարմինը խախտումներ թույլ չի տվել. «Արմեն Գեւորգյանին առաջադրված է այդ թվում առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք, որը որպես պատժաչափ՝ ներառում է նաեւ գույքի վրա կալանքի կիրառում, ուստի մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն իրավաչափ է եւ հիմնավորված»:

Ըստ դատախազ Հայկ Պետրոսյանի՝ գույքի վրա կալանք դնելն իրավականխարգելիչ միջոցառում է. «Տվյալ պարագայում իրատեսական չէ մոտեցումը, թե քննիչը պետք է պարզի գույքի ծավալը: Այս պահին գույքի վրա կալանքն իրավաչափ ենք համարում, որովհետեւ ուշացնելը կարող էր հետեւանքներ ունենալ: Արդեն իսկ եղել են կատարված փորձաքննություններ, ուստի դատական ծախսերի մասին հիմքեր կան: Միայն այդ նպատակը բավարար հիմք է՝ գույքի վրա կալանք դնելու համար»: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափի  կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Արմեն Գեւորգյանը բողոքի քննությանը ներկա չէր: Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչի՝ քննիչի կարծիքը բողոքի վերաբերյալ կլսի հաջորդ նիստում՝ մայիսի ութին ժամը 16:30-ին:

 

 

https://www.facebook.com/aravot.am/videos/661784234276886/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930