Վարորդները արդեն երեք օր է՝ բողոքում են գազի գնի բարձրացումից։ Վարորդները համոզված են, որ այս փոփոխությունների հետեւանքով գազալցակայաններում վարորդներին, միեւնույնն է, կխաբեն, այս անգամ՝ ավելի շատ։
Մասնագետների խոսքերով՝ գազի 1 խմ-ը միջինը մոտավորապես 700 գրամ է կշռում։ Բնականաբար, 1 խմ-ն ու 1 կգ-ը տարբեր արժեքներ են ունենալու։ Ստացվում է, որ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ-ը։ Այսինքն՝ Հայաստանում արդեն երեք օր է, ինչ սեղմված բնական գազը վաճառվում է 1 տոննան 34 հազար դրամ գնով՝ նախկինում գործող 1000 խմ-ն՝ 25 հազար դրամի փոխարեն։ Այս փոփոխությունների հետեւանքն այն է, որ եթե նախկինում մեկ խորանարդ մետրը վաճառվում էր 210-220 դրամով, ապա հիմա այն կվաճառվի 300-310 դրամով։ Այսինքն՝ վարորդներ կան, որոնք մեքենան գազով լիցքավորելու համար վճարում էին 3500 դրամ, հիմա դրա համար վճարում են 4000 դրամ։ Վարորդներ էլ կան, որոնք նախկին 5300-5500 դրամի փոխարեն այժմ վճարում են 6400 դրամ։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում մի շարք վարորդներ բողոքի մեծ ալիք բարձրացնեն, քանի որ վստահ են՝ միեւնույն է, գազալցակայաններում իրենց խաբում են հաշվարկների մեջ։
Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ բողոքի ալիք պետք է բարձրացնել ոչ թե կառավարության քայլերի, այլ գազալցակայաններում խաբեությունների դեմ։ Ի վերջո, կառավարությունը վարորդների շահերը պաշտպանելու նպատակով է որոշել նման քայլի գնալ, ուստի պետք է պատժիչ կոշտ գործողությունների դիմի վարորդներին խաբելու, թերակշռելու դեպքում։ Բ
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում