Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ից չեն ցանկանում տրամադրել, թե որ ընկերությունը որքան շաքար, բանան ու հավի միս է ներկրել 2018 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակում. «Հրապարակ»

Ապրիլ 03,2019 13:11

Պետեկամուտների կոմիտեն հրաժարվում է տրամադրել մի տեղեկատվություն, որը հոժարակամ տրամադրել էր 2 տարի առաջ։ Խոսքը հաշվետու եռամսյակում շաքարի, բանանի եւ հավի մսի ներկրումների մասին է՝ ըստ ընկերությունների եւ ծավալի։ Բայց ՊԵԿ-ից չեն ցանկանում տրամադրել, թե որ ընկերությունը որքան շաքար, բանան ու հավի միս է ներկրել 2018 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակում։

ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ մի գրություն ստացանք, որտեղ հղում են անում ինչ-որ օրենքների՝ բացատրելով, թե այդ տվյալների հրապարակումը կհամարվի առեւտրային գաղտնիք, կամ իրենք պետք է ունենան տվյալ ընկերությունների համաձայնությունը։ Փոխարենը ՊԵԿ-ը տրամադրում է միայն կազմակերպությունների անվանումները՝ առանձին, եւ ներկրված ապրանքատեսակների ծավալները՝ առանձին, բայց դրանք իդենտիֆիկացրած տարբերակով, թե որ ընկերությունը որքան է ներկրել, չի տալիս։

ՊԵԿ-ին ուղարկեցինք մեր հրապարակած հոդվածը՝ 2017 թվականի հուլիսին շաքարի ներկրման մասով՝ ցույց տալով, որ այդ ժամանակ իրենք առանց որեւէ խոչընդոտի տրամադրել էին այդ տվյալները, ինչո՞ւ հիմա չեն տալիս, բայց ՊԵԿ-ից որեւէ հոդաբաշխ պատասխան այդպես էլ չստացանք՝ «այն ժամանակ տրամադրել են, հիմա՝ ոչ»։ Այսինքն՝ այն ժամանակ այն իշխանությունն էր, կարելի էր, հիմա այս իշխանությունն է, եւ արդեն օրենքի խախտում է։

Մինչդեռ օրենքի խախտում է չտրամադրելը, երբ մամուլի ազատությունը գերակա շահ համարող նոր կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն մամուլից թաքցնում է այս տարրական ինֆորմացիան՝ ոտնահարելով տեղեկատվություն ստանալու մեր օրինական իրավունքն ու խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքը։

Թե ինչու է ՊԵԿ-ը որոշել թաքցնել հեղափոխությունից հետո Հայաստան ներկրվող շաքարի, բանանի կամ հավի մսի քանակական տվյալները՝ ըստ կազմակերպությունների, կարելի է կռահել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930