Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում։
– Պարոն Բաբայան, Արցախի պաշտպանության բանակում, կարծես թե, լայնամասշտաբ փոփոխություններ են կատարվում, դրա վկայությունն է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը թողնում է պաշտոնը եւ զորացրվում Զինված ուժերի շարքերից։ Տեղյա՞կ եք, թե ինչու է Ս. Կարապետյանը նման որոշում կայացրել։
– Հայտարարություն տարածվել է։ Հասկանո՞ւմ եք, կա սերնդափոխության խնդիր, կան տարբեր հարցեր, ու, ընդհանրապես, այն սպաները, հրամանատարները, առավել եւս՝ լեգենդար անձնավորությունները, եթե նույնիսկ իրենք թոշակի բերումով տարիքի բերումով կամ այլ խնդիրներով դուրս են գալիս գործող բանակից, դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու հայրենիքի պաշտպանի իրենց ծառայությունը։ Այսինքն՝ հարկ եղած դեպքում, բնական է, որ Արցախի բանակը ժողովրդական բանակ է, ու աշխարհազոր է, անհրաժեշտության դեպքում համալրվելու է գործող բանակի շարքերը։ Հետեւաբար, ահա, այս տեսանկյունից պետք է այդ ամենը դիտարկել։
– Բայց տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի իշխանական շրջանակում խմորումներ են, առաջիկայում նման պաշտոնանկությունները շարունակվելու են։ Կա՞ նման բան։
Կարդացեք նաև
– Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են տեղի ունենում, ուրիշ որեւէ խմորում չկա Արցախում։ Անհոգ եղեք, նման բաներ Արցախում չկա։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում