Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կամ իսկապես գործուն քայլեր պետք է անի Ադրբեջանին երկարատև զսպման ռեժիմ բերելու համար, կամ պետք է քայլեր անի Հայաստանի դեմ. «Ժամանակ»

Ապրիլ 03,2019 12:20

Հայաստանի և Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը մեծ հաշվով կարող է դիտարկվել Ռուսաստանի վարքագծի համար պայքարի շրջանակում: Խոշոր հաշվով, Հայաստանի հռչակած նոր սկզբունքը գործնականում նոր նշաձող է, որ Հայաստանը դնում է իր դաշնակցի առաջ՝ ձևակերպելով այն ռազմա-քաղաքական նպատակը, որն իր առաջ դնելով, Հայաստանը փաստորեն առաջադրում է նաև իր դաշնակցին:

Եթե սրան հավելենք նաև այն, որ Հայաստանը դեռևս նախորդ տարի վարչապետի հայտարարության մակարդակով Մոսկվայի վրա է դրել նաև պատերազմ թույլ չտալու ռեգիոնալ պատասխանատվությունը, որոշակիորեն պարզ է դառնում, որ Մոսկվան կամ իսկապես գործուն քայլեր պետք է անի Ադրբեջանին երկարատև զսպման ռեժիմ բերելու համար, կամ պետք է քայլեր անի Հայաստանի դեմ: Իսկ այդ դեպքում, իհարկե, Ռուսաստանը պետք է մտածի դրա հետևանքների մասին, որը կարող է լինել ուղղակի Կովկասի կորուստը: Հետևանքի մասին միայն Հայաստանը չէ, որ պետք է մտածի, ու նաև Մոսկվայում պետք է դադարեն այդ միակողմանի մտահոգության վրա խաղալուց, ինչն արել են տասնամյակներ շարունակ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930