Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոմբիների բանակով» չէ, որ պետք է քննարկվեն կամ դատապարտվեն իշխանությանը ոչ հաճելի մտքերն ու գաղափարները, որքան էլ դրանք ընդունելի չլինեն. «Հրապարակ»

Ապրիլ 03,2019 12:10

Օրերս մի հետաքրքիր գրառում կարդացի Ֆեյսբուքում։ Օգտատերը գրել էր. «Եթե մի այնպիսի բան ես ասել, որ «զոմբիների» բանակը հարձակվել է վրադ, ապա դա նշանակում է՝ գտել ես ճշմարտության բանալին»։ Կարելի է թե՛ համաձայնել եւ թե՛ չհամաձայնել այս մտքին։ Բանն այն է, որ «զոմբիների բանակ»-ը, հնարավոր է, հենց մեծամասնությունն է եւ չի ընդունում որեւէ տեսակետ կամ միտք, որ ակնհայտ սխալ է պարունակում։ Այսուհանդերձ, «զոմբիների բանակով» չէ, որ պետք է քննարկվեն կամ դատապարտվեն իշխանությանը ոչ հաճելի մտքերն ու գաղափարները, որքան էլ դրանք ընդունելի չլինեն։ Սա, մեղմ ասած, հարցը ոհմակային հոգեբանությամբ խլացնելու, հարցը բարձրաձայնողին լռեցնելու, նրա բերանը կոպիտ ձեւով փակելու տխուր պրակտիկա է։

ԽՍՀՄ ժամանակներում այլախոհին, առանց ավելորդ ձեւականությունների, մեկուսացնում էին հասարակությունից։ Եթե գրող էր, կոմպոզիտոր կամ նկարիչ՝ արգելում էին նրա գործերը, եթե քաղաքական գործիչ էր՝ բանտարկում էին կամ արտաքսում։ Պատճառն այն էր, որ միակուսակցական երկրում նոնսենս էր բանավեճի հարթակ ասվածը։ Բոլորը պետք է մտածեին եւ խոսեին ԽՄԿԿ Քաղբյուրոյի պես։

Մերօրյա Հայաստանում արդեն այդ իրավիճակի երկու նախապայմանը կա՝ մեկ կուսակցության իշխանություն եւ բանավեճի հարթակի բացակայություն։ Մյուս կողմից էլ՝ իշխանության պոպուլիզմի պաշարն ավարտվում է, արված գործեր չկան, աջակիցների բանակն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նոսրանում է։ Վաղը, մյուս օրը նույնիսկ չեն կարողանալու հայտարարել, թե ժողովրդի պահանջով ենք բուլդոզերը փողոց հանել։ Եվ եթե մինչ այդ էլ երկրում չստեղծվի բանավեճի հարթակ, միմյանց հետ խոսելու, միմյանց լսելու մշակույթ չձեւավորվի, Փաշինյանի կառավարությունն ինքնապաշտպանական բնազդով ստիպված է լինելու դիմել բռնությունների, որովհետեւ, ընդհուպ այս պահի դրությամբ, համապատասխան գործիքներ չունի՝ լռեցնելու տարերայնորեն ահագնացող դժգոհությունը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930