Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին…
ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը:
Վարչապետի հանձնարարականը իհարկե տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր:
Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը:
Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են:
Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը:
Ստուգե՛ք մուտքային հաշվիչները… շատ բան կպարզվի:
Դավիթ ԽԱԺԱԿՅԱՆ
Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության նախագահ