Ամերիկացի շոումեն Ջիմի Քիմելն առաջարկել է Քիմ Քարդաշյանին ապագա երեխային անվանակոչել բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարխանյանի անունով:
Քիմ Քարդաշյանն ասել է, որ առայժմ երեխայի անունը չի որոշել: «Ես երեկ Google-ում փնտրում էի տղաների հայկական անուններ և չկարողացա ոչինչ գտնել»,- ասել է Քարդաշյանը:
«Իսկ եթե Ջե՞րի՝ Ջերի Թարխանյանի անունով: Հիանալի անուն կլինի»,- ասել է շոումենը:
Հետո Քարդաշյանն ասել է, որ ավելի հակված է երեխային Ռոբ կամ Ռոբերտ անվանել`հոր և եղբոր պատվին:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=vogmeN_It2s
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ