Այսօր՝ ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում:
Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենիքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին:
Մտերմիկ զրույցի ընթացքում տղաները կիսվեցին հիշողություններով և նշեցին, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայորդու պարտականությունն է: Ա. Ղուկասյանը երիտասարդներին գրքեր ու դրամական աջակցություն հանձնեց:
Մարզի ղեկավարը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այսօր այցելեցին նաև զոհված զինծառայողների ընտանիքիներ՝ զորակցելով նրանց ու հանձնելով դրամական աջակցություն:
Լոռու մարզպետարան