Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որը բոյկոտելու պատճառով հետաձգվել էր մարտի 16-ից: Ֆեդերացիայի ներսում հակամարտող երկու ճամբարները դրանից հետո համաձայնության էին եկել 5-ական ներկայացուցչով ստեղծել հանձնաժողով, որն էլ կազմակերպել էր առաջնության անցկացումը:
Մասնակցեց 41 մարզիկ, որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մեդալակիրները: Չեմպիոն դարձան. 54 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 58 կգ՝ Լեւոն Գասպարյան, 63 կգ՝ Ռոման Հայրապետով, 68 կգ՝ Սարգիս Սարգսյան, 74 կգ՝ Սերգեյ Ավանեսով, 80 կգ՝ Հայկ Խաչատրյան, 87 կգ՝ Արսեն Գրիգորյան, +87 կգ՝ Անդրանիկ Եդիգարյան:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ