Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է. SPACE

Ապրիլ 02,2019 19:40

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է 8.7%-ով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի ամենամյա քրեական վիճակագրություն (SPACE) 2018 զեկույցում, որը ներառում է 2016-ից մինչև 2018թ. ընկած ժամանակաշրջանի տվյալները:

Հայաստանից բացի, բանտարկությունների նվազում է գրանցվել Ռումինիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Էստոնիայում և Կիպրոսում: Ընդհակառակը, բանտարկությունների աճ գրանցվել է Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Դանիայում և Մոնտենեգրոյում:

Զեկույցում նշվում է, որ, ընդհանուր առմամբ Եվրոպայում կալանքի ենթարկվածները կազմում են ընդհանուր բանտարկվածների 22.4%-ը: Ընդ որում, Հայաստանը դասվել է կալանավորվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում՝ 36.7%:

Ամենամեծ թվով կալանավորված անձիք ու դատապարտյալներ ունեցող երկիրը Ռուսաստանն է, նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Նշվում է, որ Հայաստանում այդ թիվը կրճատվել է 9.5%-ով:

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների լրակազմը 5,351 է, որի արդյունքում բանտային գերբեռնվածության ցուցանիշը 66.1 է, ինչը զգալիորեն ցածր է Եվրոպայում միջին ցուցանիշից: Ավելին, գերբեռնվածությունը 2016թ. 72.0-ից կրճատվել է 66.1-ի (2017թ): Մեկ խցում պահվող բանտարկյալների թիվը  2016թ. 4.9-ից 2017թ. կրճատվել է մինչև 3.6:

Կին կալանավորվածների և դատապարտյալների թիվը 125 է, ինչը կազմում է ընդհանուրի 3.5% և եվրոպական միջին ցուցանիշից (5.0) ցածր է:

2017թ. քրեակատարողական ծառայությունների վարչակազմի համար ամենամեծ բյուջե հատկացրած երկիրը Ռուսաստանն է (3.9 մլրդ եվրո), նրան հաջորդում են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան: Հայաստանը 2017թ. քրեակատարողական ծառայությունների վարչակազմի վրա ծախսել է 15.2 մլն եվրո, ինչը 2016թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել:

Հայաստանում դատապարտյալների զգալի մասը (42.2%) ազատազրկված է 5-10 տարի ժամկետով: 2016թ. համեմատությամբ այդ ցուցանիշը չի փոխվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930