Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Իլհամ Ալիևը կիսվել է Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման գնահատականներով:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում՝ մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր՝ վերահաստատելով երկկողմ տրամադրվածությունը ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ