Aravot.am-ի հետ զրույցում շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ Ժնեւի «Վիկտորիա Հոլում» մեծ հաջողությամբ կայացել է մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը, որը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» մշակութային միությունը: Նա տեղեկացրեց, որ Պլետնյովը կատարել է նաեւ Բաբաջանյան:
«Մաեստրոն այնքան ոգեւորված էր, որ իր հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք 2020-21թթ համերգաշրջանին իր ղեկավարությամբ եւ նվագախմբով իրականացնել «Վիվա Խաչատրյան» նախագիծը, որտեղ կկատարվեն միայն Արամ Խաչատրյանի գլուխգործոցները»,-նշեց Վարդուհի Խաչատրյանը:
«Այժմ էլ պատրաստվում ենք հայտնի դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլի համերգին, որը կկայանա մայիսի 17-ին: Այս համերգին կհնչեն Կոմիտաս պարեղանակներից, Լիստի եւ Շուբերտի դաշնամուրային ստեղծագործությունները: Համերգը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին»,-ասաց օպերային երգչուհին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Վարդուհի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: