«Ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը. Շատերը փորձում են վերլուծել, ոմանք շահարկում են, ոմանք փորձում են ներքաղաքական օրակարգ տանել թեման՝ նախորդ իշխանություններին քննադատելու մոլուցքով տարված: Պատասխանը շատ ավելի պարզ է՝ ապրիլյան պատերազմը եղավ, որովհետեւ Ադրբեջանը մինչ այդ բանակցային գործընթացում չէր հասնում իր նպատակներին, պարտվում էր»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը, հուսալքված լինելով բանակցային գործընթացից, փորձեց խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ փոխել ստատուս քվոն. «Մեր տղաների սխրանքը հենց դրա մեջ է, նրանք կանխեցին ռազմական ճանապարհով հարցի լուծումը, ինչին Ադրբեջանը տարիներով պատրաստվել էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ