Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է 2016թ.-ին Սարի թաղում տուժած քաղաքացիների բողոքը

Ապրիլ 02,2019 18:45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ավելի վաղ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի ներկայացրած բողոքը, որը, հիշեցնենք, ուղղված էր 2016թ.-ի հուլիսի 29-ին Սարի թաղում տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու որոշման և այդ առնչությամբ հ/կ-ի բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կայացրած որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Սարի թաղում հուլիսի 29-ի բազմամարդ բողոքի երթի ժամանակ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, տուժել էին տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ղեկավար, փաստաբան Հայկուհի Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի մերժման որոշումը դեռ չեն ստացել, ուստի իրավական գնահատականներ հնչեցնել այս պահին չի կարող, բայց դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930