ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ապրիլյան պատերազմը ինչի՞ արդյունք էր, որովհետեւ կասկածներ կան, որ դա պայմանավորվածության արդյունք է՝ պատասխանեց. «Դատողությունը մեկն է՝ մինչեւ դու ունես մարտական վտանգ, մինչեւ դու ունես մարտահրավեր, պետք է միշտ պատրաստ լինել այդ վտանգին առերեսվելու, պատասխանելու եւ նույն կերպ, ինչպես ապրիլին զինված ուժերը արձագանքեցին այդ մարտահրավերին, մեր երկիրը, մեր զինված ուժերը միշտ, անկախ բոլոր իրավիճակներից, պետք է պատրաստ լինեն արձագանքելու: Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական հարց է, մեր երկրի գոյատեւման, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է»:
Նա ասաց, որ պետք է միշտ պատրաստ լինել համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու այնպես, ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին եւ մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության հաշվին կառուցել նենգ ծրագրեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ