Այսօր Եռաբլուրում էր նաեւ Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, որը 50 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ասաց. «Գնացեք ձեր գործին, երեխեք, ի՞նչ եք ուզում: Երկու բառ չկա, երբ որ գործը կվերջանա, էն ժամանակ կխոսանք»: Հարցին՝ ձեզ որտեղի՞ց այդքան փող՝ նա պատասխանեց՝ «երբ գործը կվերջանա, կխոսանք»: Լրագրողների դիտարկմանը, որ երկու բառով գոնե մեկնաբանեք՝ նա արձագանքեց. «Երկու բառով ասեցի՝ վերջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ