ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եռաբլուր էր այցելել՝ Հանրապետականների հետ միասին:
Նրան ուղեկցում էին ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Վարդան Այվազյանը, Ալիկ Սարգսյանը եւ այլք:
Կարդացեք նաև
Լրագրողները, մինչ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք էր մատուցում զոհվածների հիշատակին, փորձեցին մի շարք հարցեր ուղղել նրան, դրանք մնում էին անպատասխան: Սերժ Սարգսյանը քար լռությամբ շարունակում էր քայլել, երբեմն-երբեմն հարցերը լսելով ժպտում էր:
Հարցին՝ պարոն Սարգսյան, ձեզ անընդհատ մեղադրում են ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ պայմանավորված պատերազմ էր, ո՞նց կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ