«Հայ հեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ տեղի է ունենում բողոքի ցույց, որի պահանջն է` իրականացնել 2013թ.-ին աշխատավայրի դիմաց կրակոցից սպանված Պռոշյանի գյուղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչ Մուրադյանի գործի լիարժեք քննություն։
Հիշեցնենք, որ գյուղապետի սպանության փաստով գործի վարույթը 2018թ.-ին կասեցվել էր` մեղադրյալների հայտնաբերված չլինելու պատճառով։
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր ու նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց` իրավապահներն անգործություն են դրսեւորել, նախաքննությունն իրականացրել են օրենքի խախտումներով, ուստի պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր անմիջական վերահսկողության ներքո առնի խնդիրը, իսկ սպանության պատվիրատուները` բացահայտվեն եւ պատժվեն։
Ըստ Արծվիկ Մինասյանի` 2008թ.-ից Հրաչ Մուրադյանը ենթարկվել է հետապնդումների. եղել է առեւանգման փորձ, կրակոց նրա մեքենայի վրա, գույքի հրկիզում։ Սակայն, Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ, նախաքննական մարմինն անգործություն է դրսեւորել այդ փաստերի հանդեպ։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց` գլխավոր դատախազից զանգ է ստացել, որով վերջինս հայտնել է` հարազատի հուղարկավորության արարողությանն է, ինչի պատճառով ցուցարարներին կմոտենա քիչ ուշ:
Մանրամասն տեսանյութում։
https://www.facebook.com/aravot.am/videos/2232030403777176/?__xts__[0]=68.ARAf8BLz9W7mui5AjYOgpUQEFHyG96bW_m29HLb_joRHaiG344dRCv0Hh35mVNsajRmXI4nbwQPamknjzPS4tnAWTx12eYcAewalq1JshfK2rugfsa6rI384svy6B50Zu0Y1YWy16Jr6SbKc2YNonXfHJWn4ug3p1VPXKuRLwb1sJnzxU2ZpZdmkZqzC_P6EL7OzmV1Sk1J5jYc1itXD-JbIKxuxRGaun1lCYeQZS6NZCPVMmfKy6gObyhu72seEk93FQfrXW8HQPBFHwJAoJVxdrq-FYML1tKrwt5PFxTkV24vckrIwMh0ptL38aORK8YmlM-21NVvvllC0qqyRjRwZGcjN4WkxHk5OzA&__tn__=-R
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ