Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի սխալների եւ պատասխանատվության մասին

Ապրիլ 02,2019 15:58

Ինչպես տեղեկացրել ենք, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում էր: Մենք հարցրեցինք՝ պաշտոնապես հայտարարվեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը իմացել է որոշ տեղեկություններ, բայց համապատասխան հետեւություններ չեն արվել, քայլեր չեն ձեռնարկվել, այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել, այդ հարցադրումները նաեւ պատգամավորներն են առաջ քաշում:

Նախարարը պատասխանեց. «Հարգելիներս, սա ոչ խաղաղ պայմաններ են, պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ, ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են»: Մեր հարցին՝ այսինքն, այդ սխալը պատժելի չէ՞ր, որ հետախուզությունը իմացել է, տեղեկացրել է, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ «Քայլերը միգուցե եղել են մի քիչ ուշացված, ոչ ճիշտ գնահատման արդյունքում, բայց բոլորս տեսնում ենք էս տղաների կյանքը էնպես չի, որ իզուր է անցել»:

Դիտարկմանը, որ մի քանի պաշտոնանկություն է եղել սխալների համար, բայց քրեական պատասխանատվություն չենք տեսել՝ Տոնոյանը արձագանքեց. «Ո՞վ ասեց, որ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Քրեական գործ հարուցված է եղել: Այս գործողությունների հետ կապված ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում քրեական գործ հարուցված է, բայց քրեական գործ հարուցված է Ադրբեջանի դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930