Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրինա Ղափլանյան. Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների թվում՝ կլիմայական փոփոխության առումով 4-րդ խոցելի երկիրն է

Ապրիլ 02,2019 16:22

Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը՝ տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում ապրիլի 2-ին նախաձեռնվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության մարտահրավերները և հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է հիմնադրամի հետ արդեն իրականացվող մոտ 30 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրերի մասին, ընդգծելով, որ Հայաստանը Եվրասիայում առաջին, իսկ աշխարհում 10-րդ դրամաշնորհ ստացած երկիրն է, 2019 թվականից հանդիսանում է Կանաչ կլիմայի հիմնադրամի որոշումներ կայացնող բարձրագույն մարմնի՝ խորհրդի անդամ, իսկ Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը տարածաշրջանի միակ հավատարմագրված ազգային մարմինն է։

Նախարարը կարևորել է կլիմայի փոփոխության ներքո բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտների համար հարմարվողականության մեխանիզմների ձևավորումը։

Կանաչ կլիմայի հիմնադրամի տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփը, շեշտելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության փաստը, առաջնային է համարել Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը և նշել, որ հիմնադրամի ներքո արդեն իրականացվում են 15 մլդ դոլարի ծրագրեր և 2020 թվականից զարգացող երկրների համար այդ թիվը կբազմապատկվի։

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է, որ հիմնադրամի նման  ներկայացուցչական պատվիրակության այցը խոսում է երկկողմ համագործակցության բարձր մակարդակի մասին։ Փոխնախարարը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների թվում՝ կլիմայական փոփոխության առումով համարվել է 4-րդ խոցելի երկիրը, հետևաբար առաջնային լուծելիք խնդիրներ են դառնում դրանց դիմակայումը և հարմարվողականությունը։

Համաժողովին հրավիրված պետական, միջազգային կառույցների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին մատուցվել է հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հեռանկարները։

Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930