«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՊԱՐՈՆ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
«Առավոտ» թերթի 30.03.2019թ. հրապարակված համարում «Պետական գործուղում՝ սեփական նպատակների համար» հոդվածը (որը այնուհետև վերահրապարակվել է Aravot.am էլեկտրոնային կայքում) պարունակում է որոշակի անճշտություններ և հանգում է իրականությունը խեղաթյուրող եզրակացությունների։
Հիմք ընդունելով ԶԼՄ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը», խնդրում եմ հրապարակել Վահան Հունանյանի մասին տարածված անճշտության հերքումը, որը ներկայացնում եմ ստորև՝
Կարդացեք նաև
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գործուղման երեք ամիսների ընթացքում պետական բյուջեից աշխատավարձ չի ստանալու։
Հարգանքով՝ Սերժ Վարագ Սիսեռյան
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Հարգելի Առավոտ
Ողջունելի է տարբեր կարծիքներ ներկայացնելու ձեր մոտեցումը, բայց այս նյութում կառավարությունը պարզապես ստում է: Ավելի մեղմ բառ չեմ գտնում:
Աշխատանքային օրենսգրքի 209 հոդվածի համաձայն, գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև նրանց վճարվում է օրապահիկ, և հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը:
Հիմա կառավարությունում խախտելու են այս օրենքը?