2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ:
Սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին: Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը:
Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին:
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ