Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմին ինչ նամակներ են թողնում. դիպել է մոր սրտին

Ապրիլ 02,2019 14:33

Ապրիլյան պատերազմից անցել է 3 տարի: Այսօր Եռաբլուրում քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Գիտեմ, որ ապրիլից հետո շատ բան է փոխվել, մենք ավելի զգոն ու ավելի հզորացանք, սա շարունակական պետք է լինի՝ եւ տնտեսապես, եւ քաղաքականապես, եւ բանակը պետք է հզորանա: Միայն այդպես մենք կունենանք կատարյալ հաղթանակ»: Նա ասաց, որ զգում է ժողովրդի սերը, նվիրումը:

Aravot.am-ի հարցին՝ Ադամը մշտապես շատ հուզիչ նամակներ էր ստանում, հիմա՞ էլ են շարունակում թողնել նման գրություններ իր շիրիմին՝ տիկին Անտոնյանը պատասխանեց. «Լինում են, գրում են իր ֆեյսբուքյան էջին»: Թե այդ գրություններից որոնք են դիպել մոր սրտին՝ նա պատասխանեց. «Բոլորն էլ շատ են դիպել, չեմ կարող առանձնացնել, հետաքրքիր է, որ այսպիսի ձեւակերպումով բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ որդի ունենամ՝ անունը Ադամ եմ դնելու, երբ որ իմ փոքրիկ բալիկը ինձ հարցնի՝ ում անունն ես դրել, ես ցույց կտամ հերոսի նկարը եւ կպատմեմ իր մասին»:

Իսկ Ռոբերտ Աբաջյանի շիրիմին մի նամակ էին այսօր թողել: Աբաջյանի մորը խնդրեցինք իր թույլտվությամբ ցուցադրել այն: Նամակում գրել էին՝ «Սա Հայաստանն է եւ վերջ. Հավերժության մեջ թակարդներ չկան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930