Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարոտին չես դիմանա, դա քեզ ներսից քայքայում է» Արմենակ Ուրֆանյանի մայրը դիմել է վարչապետին ու պատասխան չի ստացել

Ապրիլ 02,2019 13:51

«Ցավն ավելի սրացել է: Ես ամբողջ գիշեր ցավ եմ ունեցել, էն տեսակի ցավ, որ ես էդ ամեն ինչը իմ վրա եմ պատկերացնում: Կարոտը… կարոտին չես դիմանա, դա քեզ ներսից քայքայում է: Պատկերացնո՞ւմ եք, ձայնը չես լսում, հիշողության մեջ է, իր ձայնը իմ ներսից ես գիտեմ, բայց իր ձայնով ոչ մի նյութ չկա, ես իր շողքն եմ զգում, իր հասակը, ժպիտը, զգում եմ իմ ներսում, բայց չեմ տեսնում»,- այսօր Եռաբլուրի պանթեոնում իր զգացողությունները կիսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Նա անցյալ տարի դժգոհում էր, որ որդուն իր արյամբ վաստակած մեդալը, կոչումը չեն տալիս:

Այսօր այդ առնչությամբ մեր հարցին, որ նույն նեղվածությունն ունե՞ք, դժգոհությունը մնո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Այո, ես էլի բարձրաձայնում եմ, ես հանգիստ չեմ մնալու մինչեւ մահ, թող հիմնավորեն՝ ինչո՞ւ ոչ»: Մեր հարցին՝ Վիգեն Սարգսյանն ուներ իր հիմնավորումը, ասում էր, որ դա որոշում է համապատասխան մարմինը, նոր իշխանությունները ա՞յլ հիմնավորում են տալիս՝ Ուրֆանյանի մայրը պատասխանեց. «Նոր իշխանությունների օրոք հեղափոխությունից հետո մենք ծնողներով հանդիպել ենք, ես նույն հարցը բարձրացրել եմ վարչապետին եւ մինչ օրս պատասխան չեմ ստացել: Թող հիմնավորեն, ով ուզում է լինի վարչապետը, նախագահը, ես անարդար բան չեմ պահանջում ոչ մեկից, իմ տղայի արդար, արժանապատիվ վաստակն է, հայրենիքը պիտի արժևորի իմ տղային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930