Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք». Բալայան

Ապրիլ 02,2019 13:38

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայտարարել էր՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:

Այսօր Եռաբլուրում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այս առնչությամբ հարցին՝ սա նշանակում է, որ պատրաստվենք մոտ ապագայում դեպքերի կրկնությա՞ն՝ պատասխանեց. «Եկեք սկսենք Սահմանադրությունից, որի 155 հոդվածը ՊՆ նախարարի վրա է դնում ԶՈՒ ղեկավարման պարտականությունը խաղաղ պայմաններում: ԶՈՒ ղեկավարումը նաեւ ենթադրում է հրապարակային հայտարարություններ, որոնք ի պաշտոնե կարող է անել ՊՆ նախարարը: Պաշտպանության նախարարությունը, ի դեմս նախարարի, իրականացնում է կառավարության ծրագիրը: Այսինքն, մենք մեր կարողությունների եւ հզորությունների վրա բավականին վստահ ենք: Համապատասխան վտանգի դեպքում…Սա առաջին անգամ չի, եթե հետ գնաք անգամ 6 ամիս, ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի անգամ հայտարարություններ են եղել, այդ թվում՝ զորավարժությունների հետ կապված: Մենք արդեն զորավարժությունների ձեւաչափն էլ ենք փոխել եւ մեսիջները հստակ գնացել են՝ այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, այսինքն, հակառակորդի թիկունք»:

Փոխնախարարն ասաց, որ այդ հայտարարությունը Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում պետք է դիտարկել, դրանք համադրելի են:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930