Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին. «Ժամանակ»

Ապրիլ 02,2019 13:15

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե նա ինչպիսի ուժգին ճնշման տակ է եղել հենց ՀԱՊԿ շրջանակում, որում Հայաստանի իբրև թե դաշնակիցները Քառօրյա պատերազմի օրերին «շփոթել» էին դաշնակցի տեղն ու աջակցությունն Ադրբեջանին էին ցույց տալիս, ոչ թե Հայաստանին: Գործնականում, սակայն, իհարկե խոսքն ամենևին «շփոթմունքի» մասին չէր, այլ Հայաստանի և Արցախի դեմ նպատակային քաղաքականության, որում, անշուշտ, պատասխանատվության իր լուրջ բաժինն ուներ նաև Հայաստանի իշխանությունը: Ընդ որում, այս դեպքում, իբրև իշխանությունը, խոսքը լոկ Սերժ Սարգսյանի մասին չէր, այլ մոտ երեք տասնամյակ իշխած ամբողջ համակարգի, նախկին ևս երկու նախագահներով, որոնց քաղաքականությունը քայլ առ քայլ թուլացրել է Հայաստանի ինքնիշխանությունը:

Այդ իմաստով, ՄԱԿ-ում Դավիթ Տոնոյանի առաջարկը գործնականում ինքնիշխան Հայաստանի առաջարկն է, որը միջազգային հանրությանն է ներկայացնում խաղաղապահների պատրաստման կենտրոն լինելու հայտ: Ինչպես կընդունվի այդ հայտը, դա արդեն հարցի մյուս կողմն է: Միևնույն ժամանակ, ինքնիշխանության հայտ կամ հավաստիացում է նաև Սիրիայի առաքելության վերաբերյալ արված առաջարկը՝ գործակցություն հայկական առաքելության և ՄԱԿ միջև: Սիրիայում հայկական առաքելությունը առաջացրեց տարբեր մեկնաբանություններ առ այն, որ դա Ռուսաստանի պահանջով արված առաքելություն է: Երևանը գործնականում հերքեց այդ մեկնաբանությունը՝ նշելով, որ դա Հայաստանի համար կարևոր քայլ է թե՛ մարդասիրության, թե՛ քաղաքականության տեսանկյունից:

Նյու Յորքում արված առաջարկով պաշտպանության նախարարը գործնականում վկայում է, որ Երևանը կաշկանդված չէ ՄԱԿ հետ գործակցության հարցում, թեև Սիրիայում է ռուսական լոգիստիկ աջակցության միջոցով: Միաժամանակ, Դավիթ Տոնոյանն արել է նաև մեկ այլ հետաքրքիր հայտարարություն՝ ասելով, որ ռուսական կողմն է առաջարկել այդ աջակցությունը, որը Երևանն ընդունել է, իսկ այլ կողմերից այդպիսի առաջարկ՝ այլ ենթակայության տակ գտնվող տարածքներում մարդասիրական գործողություն իրականացնելու համար, չի եղել: Պաշտպանության նախարարը փաստացի խոսել է այն մասին, որ Հայաստանը ռուսական պարտադրանքով չէ, որ մեկնել է Սիրիա և պատրաստ էր մարդասիրության հարցում գործակցել նաև այլ սուբյեկտների հետ, եթե պատրաստ էին նրանք:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930