Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաբրայիլում զոհված զինվորի մայրը Եռաբլուր էր եկել՝ որդու մեդալները վարչապետին վերադարձնելու. «Բերել եմ ասեմ՝ ես մեդալները ընկճված ու հուսահատված հետ եմ տալիս»

Ապրիլ 02,2019 12:41

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է երեք տարի, եւ պետական իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, այսօր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Վարչապետը դեռ նոր էր հեռացել Եռաբլուրից, մի սեւազգեստ կին արցունքն աչքերին եկավ ու ափսոսանք հայտնեց, որ չհասցրեց հանդիպել վարչապետին: Նա ասաց, որ եկել էր՝ զոհված որդու մեդալները, պատվոգրերը հետ հանձնելու: Ինչպես պարզվեց՝ Ջաբրայիլում զոհված Ռուբեն Ալեքսանյանի մայրն էր՝ Լուսյա Ալեքսանյանը:

Կինը սոցիալական խնդիրներ ուներ ու նրա խոսքով՝ ոչ նախկին իշխանությունները,ոչ ներկաները խնդրին լուծում չեն տալիս, ՊՆ-ն մերժում է. «Ասում են՝ դե, գիտեք, տիկին Ալեքսանյան, մեր ՊՆ բյուջեն էդքան գումար չունի: Գոնե օգնեն, ես կարողանամ մի հարց լուծել: Մեդալները հետ եմ բերել, դրանցով պիտի ես հպարտանայի, իմ տղան չկա, բայց եթե մենք էսքան անտեսված ենք, պիտի հայտնվենք փողոցում, եթե փողոցում հայտնվեմ, Հայաստանում չեմ ապրի, էլ իմաստ չունի Հայաստանում ապրելը: Իսկ եթե Հայաստանում չլինեմ, սրանք ինձ պետք չեն: Բերել եմ ասեմ՝ ես մեդալները ընկճված ու հուսահատված հետ եմ տալիս: Ես 4 տղա եմ ունեցել, 4 զինվոր, եթե ես էսօր իմ պետության մեջ հպարտության զգացում չունենամ, իմ զոհված տղան կունենա՞»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930