ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների համար նախատեսված սարքավորումների մատակարարումը այն բանից հետո, երբ Անկարան որոշել է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր, հաղորդում է BBC-ն:
«Մինչև Թուրքիան չընդունի միանշանակ որոշում՝ հրաժարվելու ռուսական C-400-ներից, թուրքական F-35-ների մարտական պատրաստականության աջակցությանն ուղղված միջոցառումները դադարեցվում են,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը:- Միաժամանակ մեր երկխոսությունն այդ կարևոր թեմայով կշարունակվի»:
Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, որ ռուսական С-400 «Տրիմումֆ» զենիթահրթիռային համակարգը սպառնալիք է F-35-երի անվտանգությանը: Թուրքիան, ի թիվս ՆԱՏՕ-ի այլ երկրների, ԱՄՆ գործընկերն է F-35-երի մատակարարման հարցում: Առաջին երկու F-35-երը Թուրքիան ստացել է 2018թ. հունիսին, ընդհանուր առմամբ Անկարան պատվիրել է 100 F-35A կործանիչ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ